ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ԿԱԹԻԼ» բարեգործական հիմնադրամ
«ԿԱԹԻԼ» բարեգործական հիմնադրամը ղեկավարում է Կարինե Մխիթարյանը, ով 2011թ.-ից իրականացնում է
Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանն ուղղված
բարեգործական ծրագրեր:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Ելենա Աղաջանովան («Մուրացան» համալսարանական
հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, Հանրապետական մանկական դիսպանսերի ղեկավար,
ԵՊԲՀ
էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ) և Գայանե Բայբուրդյանը («Մուրացան» համալսարանական հիվանդանոցի
էնդոկրինոլոգիական կլինիկայի ներզատաբան, Հանրապետական մանկական դիսպանսերի ներզատաբան, ԵՊԲՀ
էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս)
Հիմնադրամն այսօր իրականացնում է ծրագրեր՝ համաձայն իր առաքելության:
Մեր տեսլականն է նպաստել՝
- Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ուժեղացմանը
- Հայաստանի բնակչության կյանքի որակի բարելավմանը
- Առողջապահական, սոցիալական, տնտեսական, իրավական և գիտակրթական ոլորտներում մասնագետների պատրաստմանը և վերաորակավորմանը
ԾՐԱԳՐԵՐ
Ամառային ճամբար
Յուրաքանչյուր տարի Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող 35 երեխա մասնակցում են միշաբաթյա ճամբարի՝ բուժանձնակազմի հսկողությամբ, հատուկ սննդակարգով, ուսուցողական հատուկ ծրագրով: Ծրագիրն օգնում է երեխաներին ավելի լավ ճանաչել հիվանդությունը, լիարժեք կատարել հիվանդության վերահսկողություն, դառնալ ավելի ինքնավստահ ու ինքնուրույն:
Բուժպարագաների տրամադրում
Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաներից ավելի կարիքավորներին (համաձայն հաստատված չափորոշիչների) տրամադրում ենք գլյուկոմետրի թեստ-երիզներ, ծակիչներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ: Բուժպարագաների անհրաժեշտ քանակն օգնում է նրանց տնային պայմաններում պատշաճ վերահսկել հիվանդությունը, խուսափել հետագա բարդություններից, անդառնալի հետևանքներից:
Հոգեբանական աջակցություն
Տրամադրվում է խմբային և անհատական աջակցություն թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին կամ մոտ հարազատներին:
Շահերի պաշտպանություն
ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՏԻՄ –ների հետ ակտիվ երկխոսության արդյունքում ընդունվում են նոր ծրագրեր, կատարվում են բարեփոխումներ՝ բարելավելու շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակը: Ձեռնարկվում են միջոցառումներ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Առանձին դեպքերում տրվում է արագ արձագանք և լուծում, ըստ կարիքի գնահատման:
Ժամանց և իրազեկվածության բարձրացում
Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ հիշարժան օրերի, տոների կապակցությամբ՝ ներգրավելով թե՛ շաքարային դիաբետ ունեցող երեխաներին, թե՛ նրանց ծնողներին, թե՛ հյուրերի:
Դասընթացներ բուժքույրերի համար
Շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավման նպատակով իրականացվում է տեսական և գործնական դասընթաց «Ի՞նչ է Տիպ 1 շաքարային դիաբետը և առաջին բուժօգնություն» թեմայով՝ նախատեսված հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող բուժքույրերի համար: Տրվում է ՇՄԶ կրեդիտներ ՀՀ ԱՆ կողմից:
բարերարներ
- «Արզնի թիվ1» առողջարան
- «Օազիս» սուպերմարկետ
- «Չինար» սուպերմարկետ
- «Ստելլա Բաբաջանյան» ԱՁ դեղատուն
- «Սթայլ ֆարմ» դեղատուն
- «Սմայլ ֆարմ» դեղատուն
- «Ջերմաչափ» դեղատուն
- «ՎանՄեդ» ստոմատոլոգիական կենտրոն
- «Ավե» հիմնադրամ
- «Լուսինկա» կենտրոն
- Ամերիկայի Հայ Բժիշկների Ասոցիացիա
- «ՆովոՆորդիսկ» ընկերություն
- «ԱԿԲԱ» բանկ
- Ամերիկայի Բեյ տեղամասի բժիշկների ասոցիացիա
- «Սիթիզեն» մանկական զվարճանքների կենտրոն
- Ռոսգոսստրախ-Հայաստան
- «Քյու Գրուպ» ընկերություն
- ՀՕՖ
- «Ինեկոբանկ» ՓԲԸ
- «Ամերիաբանկ» ՓԲԸ
- «Ժեստ» հոգեբանական կենտրոն
- Գագիկ Առաքելյան
- Արտակ Անտոնյան
- Դավիթ Արշակյան
- Մհեր Արշակյան
- Շուշան Շուշանյան
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Ծանոթացեք մեր թիմի հետ